Մեր ՀԱՊԿ գործընկերը իրեն էշի տեղ է դրել: Խոսքը Ղազախստանի մասին է, որը հայտարարել է, թե պատրաստ է կամավոր զորք ուղարկել Ադրբեջան, որպեսզի նրանք կռվեն Արցախի համար:
Բանից պարզվում է մեր ղազախ գործընկերները շատ են ազդվել երկու տարեկան երեխայի մահանալու փաստից, որի մասին հայտարարել էր Ադրբեջանը ու չխորանալով հարցի մեջ, թե ինչ պայմաններում ու ինչի հետևանքով է մահացել փոքրիկը, միանգամից աջակցելու ցանկություն են ունեցել:


Իրենց արարքը բացատրել են, որ նրանք չեն կռվելու գործընկեր Հայաստանի դեմ, նրանք կռվելու են Արցախի դեմ, որը չեն համարում Հայաստանի մաս ու ոչ մի խնդիր չեն տեսնում դրա մեջ:
Ղազախների սերը առ Իլհամ Ալիև վաղուց է հայտնի, բայց որ նրանք այնքան հիմար են, որ պատրաստ են մեռնել Իլհամի իշխանության համար, արդեն նորություն է: Արցախի դեմ կռվելուց առաջ, թող անպայման հրանոթների դիրքերի հետ ծանոթանան ու փոխեն դրանց տեղակայման վայրերը, թե չէ մյուս խաղաղ բնակիչների որ հատկապես երեխաների մահվան դեպքում նաև իրենց վրա է ընկնելու պատասխանատվությունը:

 

Աշոտ Ասատրյան