Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհի բավականին վատ վիճակում գտնվող Դրմբոն-Չլդրան հատվածի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են:
Ներկայումս վատ վիճակում է հատկապես վերոնշյալ մայրուղու Չլդրան-Կաշենի խաչմերուկ հատվածը, որը առաջիկա ժամանակներս ևս կհիմնանորոգվի:
Ճանապարհի այս հատվածը կարևոր է հատկապես այն առումով, որ կապում է Երևան-Վարդենիս-Քարվաճառ-Դրմբոն հատվածը Ստեփանակերտին, այսինքն՝ այս ուղղությամբ Ստեփանակերտ այցելողները հենց այս ճանապարհով են անցնում (Մարտակերտով 25-30 կմ-ով երկար է):
Տիգրան Աբրահամյան