Անձի պաշտամունքն Ադրբեջանում սարսափելի և արդեն վախեցնող մասշտաբների է հասել...Խնդիրը չի վերաբերվում Ադրբեջանում "ադրբեջանցիների հայր","ազգի պահապան","երկիր կերտող և փրկող" և այլ "պաշտոններ" ստացած Հեյդար Ալիևին,ով սրբացվել է իր մահվանից հետո,այլ Ադրբեջանի գործող սուլթանիկ Իլհալ Ալիևին,ով իր կառավարման և կենդանության օրոք ձեռնոց է նետել սեփական հորը՝սրբացվելու և աստվածացվելու ''բնագավառներում''...Դրա վառ օրինակը,Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի հարցերով պետական ծառայության արդեն նախկին պետ,գեներալ Նովրուզալի Օրուջևի հարցազրույցն է տեղի ԶԼՄ-ներին,որի ժամանակ վերջինս անդրադարձել է իր պաշտոնանկությանը..."Ես ունեմ երեք երեխա և պատրաստ եմ ամեն մեկին մատաղ անել նախագահի ոտքերի տակ,որովհետև երկրի ղեկավարն է ինձ տվել այդ բարձր կոչումը և պաշտոնը...",-հայտարարել է ինքմասիրությունից զուրկ և տարրական ստրուկ Օրուջևը...Լրիվ ստվածաշնչային մոտիվներ են.հիշում եք,Աբրահամը պատրաստվում է մատաղ անել իր որդուն՝Իսահակին Աստծուն...Ադրբեջանում Աստծո դերը ստանձնել է Իլհամ Առաջինը,ում ոտքերի տակ ողորմելիները պաշտոնի և կոչման դիմաց պատրաստ են զոհաբերել իրենց զավակներին...
Չեմ զարմանա,եթե որոշ ժամանակ անց ազերի պատմաբանները պարզեն,որ Իլհամ Ալիևը Մոհամադ Մարգարեի բարեկամներից է... Ո՛վ կմտածեր,որ դասալիք Հեյդարի լակոտնը կաստվածացվի կենդանության օրոք...

 

Գագիկ Համբարյան