Քանի որ Ալեքսանդր Արզումանյանի թեման տաք-տաք քննարկվում ա, մի բան էլ ես պատմեմ:
2012 թվականին, երբ նոր-նոր էր ձևավորվել 5-րդ գումարման ԱԺ-ն, Արզումանյանն էլ ընդիմության ճակատից պատգամավոր էր, մի այց է եղել եվրոպական երկրներից մեկը:
Պատվիրակության մեջ են եղել իշխանության և ընդիմության տարբեր ներկայացուցիչներ՝ հիմնականում երիտասարդներ:
Ադրբեջանական պատվիրակությունը փորձել է նեղը դնել մերոնց: ՀՀԿ-ի ներկայացուցիչը եղել ա մերոնց ղեկավարը: Երկար-բարակ չծավալվեմ... Արտահերթ ձայնի իրավունք վերցնելով Արզումանյանը բառի բուն իմաստով տապալել ա ադրբեջանական պրոպագանդան ու ամբողջ այդ նստաշրջանում ստացվել է այնպես, որ ադրբեջանցի պատվիրակները արտահերթ հեռացել են գագաթաժողովից....
Պատմողը ԱԺ փորձագետ էր:
«Դուք մենակ տենայիք ինչ արեց: Մեր պատվիրակության մեջ հիմնականում ջահելներ էին, փորձ չունեին, Արզումանյանը որ սկսեց խոսալ, մերոնց քթները բարձրացավ»:
Լավ դիվանագետը լավ հրամանատարի նման ա:
ՀԳ. Կարայի հիշեի են, որ Արզումանյանը ինձ մի անգամ լավ շշպռել ա, ու վատ բան գրեի, բայց իրականությունից չի կարելի փախնել:
Հարություն Մկրտչյան