Կարևորագույն գործընթացում կարծես առաջընթաց է նկատվում. պաշտոնական Մոսկվան ու Թբիլիսին պայմանավորվել են Աբխազիայի ու Հվ. Օսիայի տարածքով ապրանքաշրջանառություն իրականացնել։
1. Ապրանքների համար բացվում են Աբխազիայի ու Օսիայի՝ արդեն քառորդ դար փակ ճանապարհները։
2. Ընտրվել է շվեյցարական՝ չեզոք կազմակերպություն՝ SGS, որը և կիրականացնի փոխադրումը։
3. Բանակցել են Ռուսաստանի փոխարտգործնախարարը ու Վրաստանի վարչապետի հանձնակատարը։ Աբխազիայի նախագահականից հնչել է նեղացած տոն, թե առանց Աբխազիայի համաձայնության փոխադրումը դրժար իրականանա։ Սա սակայն դժվար խնդիր հանդիսանա բանակցությունների համար։
4. Հաջող իրականացման դեպքում Հայաստանի համար կբացվի ճանապարհ դեպի աշխարհ՝ առայժմ ավտոմոբիլային (այսինքն անհամեմատ հարթ ճանապարհ դեպի Ռուսաստան ու Եվրոպա որպես Վերին Լարսի այլընտրանք)։
5. Եթե նորմալ աշխատեն, բեռները ապահով անցնեն տարածքով, բողոքներ ու նոր բախումների չլինեն (ինչը չեմ կարծում որ կլինի, քանի որ շահեկան կլինի բոլոր կողմերի համար), պետք կլինի սկսկել բանակցել երկաթգծի շուրջ 50կմ վնասված հատվածի վերականգնման ու երկաթգծային շրջանառության իրականացման մասին։
Բոլորին բարի աշխատանքային օր:
Կից նյութն՝ այստեղ