Ելք դաշինքի ձևավորման շրջանում քաղաքական դաշտում առկա էին մի շարք կանխատեսումներ նոր կազմավորվող կառույցի վերաբերյալ։ Շատերը պնդում էին, որ դաշինքն ունենալու է ներքին հակասություններ, քանի որ տարբեր հայացքների տեր մարդիկ են այնտեղ հավաքված։ Որոշներն էլ պնդում էին, որ ընտրություններից հետո կազմաքնադվելու է։ Արդյունքում ունեցանք այն, որ Ելք դաշինքը ՀՀ Ազգային Ժողովում թվով երրորդ քաղաքական ուժն է, իսկ Երևանի քաղաքապետարանում՝ երկրորդը։
Դա անցանք, մարսեցինք, վերջացրինք, իսկ հիմա էլ փորձում են կապեր գտնել իշխանությունների ու Ելք դաշինքի միջև։ Այնպիսի տպավորություն է արդեն ձևավորված, որ բոլոր քաղաքական ուժերը ընկել են ԵԼՔ-ի հետևից ու փորձում են ինչ որ կեղտ բռնել ու «ապացուցել», որ իշխանությունների հետ համագործակցություն կա։ Բնականաբար ոչնչ չի հաջողվում, և ի տարբերություն մնացած քաղաքական ուժերի՝ Ելք-ն այսօր կոնկրետ աշխատանք է իրականացնում, կոնկրետ ծրագրեր է անում։ Իսկ որտեղ են այն կառույցները, ովքեր այսօր միայն զբաղված են Ելք-ի անունը սևացնելով։
Շատերի քաղաքական վախճանը բոլորս տեսանք, իսկ որոշների ճակատագրերն էլ ավելի քան ակնհայտ է։ Փոխանակ ինչ որ գործ նախաձեռնեն ու փրկեն մահացած ռեյթինգները, ընկել են մութ սենյակում սև կատու են փնտրում: