Ամեն տարի քաղաքացի-գյուղացի ազգովի նստած սպասում ենք, որ կարկուտը բերքին չվնասի, որ գյուղացին չտուժի, որ բանջարեղենի/մրգի ու դրանով պայմանավորված այլ պարենամթերքների գները չբարձրան, որ հնարավոր լինի մթերքի ինչ-որ մի մասը արտահանել, որ հնարավոր լինի քիչ թե շատ բարեկեցիկ ապրել:

 

Ամեն տարի մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց դե կարկուտը
էլի խփում է: Հակակարկտայինները մեկ աշխատում են մեկ՝ ոչ: Բերքի ինչ-որ մաս լիարժեք ոչնչանում է, գյուղացին շոշափելիորեն տուժում է, չի կարողանում վճարել գյուղ. վարկերը ու առհասարակ ապրել: Ուստի դժգոհություններ, միտինգնհեր, ճանապարհ փակել. պահանջում է կառավարությունից կորսված բերքի կամ բանկային վարկերի/տոկոսների փոխհատուցում, նյութական այլ օժանդակություն:
Կառավարություններ էլ ամեն տարի ինչ-որ չափով ինչ-որ բաներ սուբսիդավորում է, փորձում է բանկերի հետ լեզու գտնել, տոկոսներ սառեցնել: Երբեմն կարողանում է, երբեմն՝ ոչ: Արդյունքում մեծ հաշվով բոլորը մնում են դժգոհ, իրավիճակն էլ որևէ փոփոխություն չի արձանագրում:

 

Ամեն տարի գյուղացույն սուբսիդավորելով, ինչ-որ ֆին. աջակցություն տալ-չտալով, ունենալով մեծ ռիսկայինության գյուղատնտեսություն ու անհասկանալի կլիմա, միգուցե պետք է ամեն տարի երաշխավորված բերք ունենալու համար կարկուտից պաշտպանվելու ցանցերի գործարան հիմնել (եթե այն դեռ չկա) ու դրա արտադրանքը արտոնյալ պայմաններով վաճառել գյուղացուն (տարեց տարի մարելու պայմանով), ով ցանցերով պաշտպանված և հիմնականում երաշխավորված բերքի դեպքում միջոցներ կունենա ինչպես ցանցերի պարտքերի մարման, սեփական կենսագործունեության պայմանների բարելավման, այնպես էլ գյուղմթերքի արտահանման ու տնտեսության զարգացմանն աջակցելու համար: