Ջավախքում հայկական վարորդական իրավունքներով երթևեկելու հարցը, ինչպես երևում է, վերջնական լուծում չի ստացել։ Բազմաթիվ վարորդների տուգանքները չեղյալ հայտարարելու խոստումը դեռևս չի կատարվել, հույս ունենք գոնե այս խոստումը կկատարվի։

 

Պետական համապատասխան կառույցներին ուղղված՝ քաղաքացիների ու լրագրողների հարցերին, թե ի վերջո Վրաստանի քաղաքացին իրավունք ունի՞ հայկական վարորդական վկայականով երթևեկել Վրաստանի տարածքում կամ փոխարինել վկայականները ՝ ոչ ոք հստակ չի պատասխանում։ Այս հարցը լուծում կստանա կարծում եմ, բայց խնդիրն ուրիշ տեղ է, խնդիրն անլուրջ վերաբերմունքի մեջ է։ Այնպիսի տպավորություն է, որ վրացական իշխանությունները Ջավախքը կառավարում են արհեստական ինտելեկտի միջոցով։

 

Չոր տվյլալներ ու ծրագրեր են ներմուծել բազա, և երբ որոշում կայացնելու խնդիր է լինում, ծրագիրն է որոշում, թե ինչպես շարժվեն։ Նախապես ոչ համակողմանի քննարկել կա, ոչ վերլուծել կա, ոչ ծանրութեթև անել կա։ Նման անլուրջ վերաբերմունքով էլ ինտեգրացիայից են խոսում։