Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախկին մշտական ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում այսօր մի շատ հետաքրքիր գրառում է թողել՝ կապված ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված երեկվա հաղորդագրության և տեսանյութի հետ:


Ադրբեջանցի քաղաքագետը նշել է, որ ադրբեջանի պետական քարոզչամեքենայի կողմից հայկական բանակի կորուստների վերաբերյալ երեկվա տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում և կոչ է արել հասարակությանը մոլորեցնելու նպատակով կեղծ և շինծու տեսանյութեր չտարածել: