Գերմանիան հուլիսի 9-ից սկսել իր զորքերի դուրս բերումը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից, որտեեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի ուժերը, որոնք ռազմական գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը:

 


Պետք է նշեմ, որ դեռևս անցած ամիս Գերմանիայի խորհրդարանի կողմից հաստատվեց Գերմանիայի ռազմաուժերի դուրս բերման հարցը Թուրքիայի Ադանա նահագում տեղակայված Ինջիրլիքի ռազմաբազայից: ՆԱՏՕ-ի շատ կարևոր անդամ Գերմանիայի այս քայլը գալիս է ապացուցելու, որ Թուրքիա - Գերմանիա հարաբերությունները գտնվում են խորը ճգնաժամի մեջ:
Հուլիսի 9-ին գերմանական ռազմական ինքնաթիռները վերջին անգամ վառելանյութով լիցքավորվել և ռազմաբազայից ուղղություն են վերցրել Հորդանանի նոր օդանավակայն, որտեղ հոկտեմբերին պետք է տեղակայվեին ՆԱՏՕ-ի ուժերը: Թուրքիայի տարածքից ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ԻՊ-ի դեմ պայքարից փաստացի դուրս է գալիս Գերմանիան:

 


Նշեմ որ, Թուրքիան չէր թույլատրել գերմանացի օրենսդիրներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ պատճառաբանելով, որ Գերմանիան Թուրքիաին չի տրամադրել MS ցանկը: