Երեկ քաղաքից դուրս էինք գնացել ընտանիքով։ Դիլիջանի թունել չհասած նկատեցի այս զինվորին, որ իր հրաշքի համար ծաղիկ էր հավաքում։ Կողքով անցանք, հետո որոշեցի վերադառնալ ու ծանոթանալ։ Ասեք, որ գեղեցիկ տեսարան է։ Կնոջս ու աղջիկներիս հետ էի։ Բոլորիս տրամադրությունը միանգամից բացվեց։ Հուսով եմ՝ կապիտան Նավոյանի ու իր հրաշքինն էլ։ Ընկերներիս էլ ճիշտ այդպիսի ուրախ կիրակի եմ մաղթում։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան