Բավականին իրատեսական փորձագիտական տեսակետ կա, որի համաձայն վերջին մի քանի տարիների կտրվածքով Իսրայելի մերձավորարևելյան քաղաքականությունը ուղղված է եղել ոչ այնքան տարածաշրջանում Իրանի ազդեցության նվազեցմանը, որքան ռազմաքաղաքական հարթությունում Թուրքիայի թուլացմանն ու մեկուսացմանը.
Այս փորձագիտական մոտեցման կողմնակիցները գտնում են, որ վերջին շրջանում Իսրայելի մերձավորարևելյան ռազմավարության նախկին գերակայությունները որոշակի փոփոխությունների են ենթարկվել.
Այս համատեքստում բավական հետաքրքիր էր Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական երկխոսության հաստատման իրողությունը, ինչի արդյունքում կողմերը սերտորեն սկսել են համագործակցել ինչպես տնտեսական-էներգետիկ, այնպես էլ ռազմական, կիբերանվտանգության, գիտակրթական ոլորտներում. Եռակողմ այս նոր ''առանցքը'', հաշվի առնելով Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմավարական համագործակցության վաղեմի բարձր մակարդակը, մինչև վերջերս կարող էր համարվել թերևս ուտոպիայի ժանրից. Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարությունները պայմանավորվածություն են ձեռքբերել նաև սփյուռքի համայնքների միջև երկխոսության հաստատման հարցերի շուրջ.
Թուրքիայի թուլացման իսրայելական ռազմավարությունում կարևոր նշանակություն ունի նաև Ադրբեջանի, ՌԴ և Ղազախստանի հետ համագործակցության խորացումը.
Եթե հետևենք նույն այդ փորձագիտական մոտեցման տրամաբանությանը, ապա Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացման ներկայիս միտումները նույնպես ունեն բավական մեծ պոտենցիալ. Համենայն դեպս դա շահավետ է առաջին հերթին հայկական կողմի համար' այս տեսանկյունից ևս.
Կարեն Վերանյան