ԱՄՆ-ում վեց ամիս սովորելու ընթացում հասկացա, թե որն է ԱՄՆ իրական հզորության գաղտնիքը։
Դիմացինը կարծիք հայտնելու ու դրա համար չքարկոծվելու իրավունք ունի։ Ու դրանից ածանցյալ՝ հասարակությունը չի փտում։
Մի բուռ Հայաստանում, որտեղ գրեթե բոլորն իրար ճանաչում են, եթե դու որոշում ես այլ տեսակետ ունենալ, ավելին՝ այն հրապարակայնացնել, միանգամից սկսում են տերեր ման գալ, պատվերների մեջ մեղադրել, գործակալ հանել, անպայման ենթադրել, թե որ հաշվեհամարովդ ես պատվերի գումարը ստացել ու ինչքան։
Լավ, էս հիվանդության վերջը ե՞րբ ենք տալու, սա հասարակության դեգրադացիայի, եղած ճահճի ընդլայնման ամենակարճ ճամփան է
Թարգեք, ախպոր ու քրոջ պես, էս լավ տեղ չի տանում. թողեք՝ դիմացինն այլ տեսակետ ունենալու իր իրավունքից օգտվի, մի համաձայնվեք, բանավիճեք կամ ճշտող հարցեր տվեք, թե չէ սենց ճահճացնում ենք մեր շրջապատը։
Ամենակարևորը՝ կուռքեր մի ստեղծեք, ձեր սիրելի գործիչներին վնասում եք դրանով։
Ով հասկանում է էս ամենը, իր ճակատը պաչում եմ, ով՝ չէ, հուսամ՝ ապագայում էդ առիթը կտա։