Ինքս ցենզուրայի կողմնակից չեմ, ու չցանկացողները կարող էին պարզապես չգնալ ու չդիտել էդ երկու ֆիլմերը, ոչ էլ էսքան շուխուր կբարձրանար, ինչից վերջում միայն Ոսկե ծիրանն է տուժելու: 
Բայց` արդարության համար նշեմ, որ «Ծիրանի այգիներ» ֆիլմի ո՛չ սինոփսիսից, և ո՛չ էլ թրեյլերից չի հասկացվում, որ այն լգբտ թեմատիկայով է (հղումները կքոմենթեմ): 
Ստացվում է, որ շատերը գնալու էին դահլիճ և հետո հասկանային, թե ինչի մասին է ֆիլմը, ինչը, համաձայնեք, ազնիվ չէ: Անձամբ ես չեմ ուզում դիտել տրանսսեքսուալի մասին պատմող ֆիլմ. դա իմ իրավունքն է, որը գավառամիտ առաջադեմները երբեմն շփոթում են հոմոֆոբիայի հետ: Այնպես որ, ըստ իս, պետք էր հստակ նշել, թե ինչի մասին է այն, հատկապես մեր` այդ թեմայով խիստ նրբազգաց հասարակության պայմաններում: 
Մի խոսքով` վատ է, որ ցենզուրա ու խտրականություն կա, բայց երբ աջ ու ձախ սկսում ես գրեթե բոլորի նկատմամբ «հոմոֆոբ, տգետ, հետամնաց» բառերը շռայլել, առաջանում է պատասխան ագրեսիա, ինչի արդյունքում տուժում է մեր մշակութային ամենահաճելի երևույթներից մեկը` «Ոսկե ծիրան»-ը:
P.S. Ժամանակին Երևանի կինոթատրոնների լեփ-լեցուն դահլիճներում ցուցադրվում էր Օլիվեր Սթոունի «Ալեքսանդր» ֆիլմը...