Ադրբեջանն արկակոծում ու հրետակոծում ա մեր դիրքերը: Ընդ որում' նաև էն գյուղից, որտեղ մի քանի օր առաջ զոհվեցին երկու խաղաղ բնակիչ էն պարզ պատճառով, որ ազերական կրակակետը տանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա էր: Հիմա մենք ունենք երեք վիրավոր ու մի վայրկյան չեմ կասկածում, որ մեր Զինված Ուժերի պատասխանն ահավոր ծանր ա լինելու:

 

Բայց ամբողջ խնդիրն էն ա, որ ադրբեջանական հրետանին գրեթե ամբողջ ռազմաճակատի երկայնքով տեղակայված ա բնակավայրերի հարևանությամբ ու անմիջապես բնակավայրերում: Ու հենց էս ա, որ ժնևյան կոնվենցիայի խախտումը: Ու նաև էս ա, որ ընդհանրացբում ա Ադրբեջանին ու ԻԼԻՊ-ին:

 

Ու հիմա էս պարզ ճշմարտությունը միջազգային հանրությանը պետք ա հստակ բացատրել ու նաև տեղեկացնել, որ այսուհետ հայկական կողմը կամ լռեցնելու ա ադրբեջանական կրակակետերը' հաշվի չնստելով խաղաղ բնակչության կորուստների հետ, կամ էլ հակաահաբեկչական գործողություն ա իրականացնելու' պատանդ առնված ադրբեջանական բնակչությանը ահաբեկչական ռեժիմի գերությունից ազատագրելու նպատակով:

 

Լևոն Սարդարյան