Ես ուրախ չեմ, որ թուրք երեխա է զոհվել, բայց և չեմ սգում :Թող խելք ունենային իրենց զինվորականներին չթողնեյին իրենց տների կողքին հրետանի տեղադրեին :Երեխայի հայրը երդվել է, որ վրեժ կլուծի, նա պատրաստ է հնարավորության դեպքում վրեժ լուծել, բայց իր ջայլամի կեցվածքից դուրս չգալ և ասել իրենց բանակին, որ իրենց երեսից ինքը իր երեխային կորցրեց :Ստորության տեսակետից գործ ունենք կատարյալ թշնամու հետ, որը բացի իր զինվորից նաև բնակչության վրա թքած ունի, պատրաստ է իր պատճառով մահացած երեխայի նկարով փի առ անել :Վստահ եմ, որ մեր ամեն հրետանավոր չի ուզի, որ իր զարկից երեխա տուժի, բայց քանի թշնամու ժողովուրդը, ալիևի պրոպագանդայի տակ մնացած, չի սաստում իր խուժանին, ցավոք մեր զինվորը կրակելու է իրենց գյուղերում տեղակայված թիրախներին :Մեր զինվորի կյանքը թանկ է մեզ համար, թող գլուխը ավազից հանեն և կանխեն իրենց գյուղերից մեր զինվորի, բնակչի վրա կրակելը, որ մերոնք ստիպված չկրակեն գյուղերի վրա :
Տիգրան Մկրտչյան