Ապրիլյան պատերազմին ադրբեջանական կողմը հենց այս նույն բնակավայրերում էր տեղակայել իր հրետանին և հրետակոծում էր Արցախի ինչպես մարտական դիրքերը, այնպես էլ բնակավայրերը, որի հետևանքով ունեցանք զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում: Այդ ժամանակ Հայկական կողմը՝ ելնելով մարդասիրական եզակի սկզբունքներից, չէր ոչնչացնում այդ կրակակետերը, քանի որ կրակակետի ոչնչացումով կվոչնչանային նաև անմիջապես հարևանությամբ գտնվող բնակչության տները: Կարծես թե, ադրբեջանական կողմն այս անգամ ևս հույսը դրել էր հայկական կողմի այդ մարդասիրական քայլի վրա, և անմիջապես բնակավայրի մերձակայքում տեղակայված կրակակետերից հեռահար սկսեց կրակի տակ պահել մեր մարտական դիրքերն ու կարևորագույն ճանապարհները: Հայկական կողմն այս անգամ պատասխանեց այդ կրակին՝ ոչնչացնելով բացառապես թշնամու կրակակետերը: Իսկ թե ինչու՞ են զոհվել խաղաղ բնակչություն, այ դրա մասին թող պարզաբանումներ տա հենց Բաքվում նստած Իհլամ Ալիևն ու իր կինը , երկրի փոխնագահ Մեհրիբան Ալիֆ քիզի Ալիևան : Հայկական կողմը եթե խաղաղ բնակչության վրա կրակող լիներ, հիմա բազմաթիվ բնակավայրեր էր ազատագրել...
Կարեն Հովհաննիսյան