Սեփական հանրությանը կենդանի թիրախ դարձրած ադրբեջանական ղեկավարությունը նախօրեի կրակոցով ևս մեկ անգամ հաստատեց ահաբեկիչներին զենք զինամթերք մատակարարելու վերաբերյալ փաստերի մեջ սեփական մեղավորությունը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը արդեն պետք է չակերտներով նշվի, քանզի այն ձևով լեգալ իշխանություն է, իսկ բովանդակությամբ ահաբեկչական կազմակերպություն: Բացի այն, որ դիվանագիտական չվերթները օգտագործում են իսլամիստներին զենք-զինամթերքով մատակարարելու համար, այլ նաև սեփական հանրությանն է դարձնում կենդանի թիրախ:


Ամիսներ առաջ լուսանկարներ տարածվեցին համացանցում, որ ադրբեջանական զինուժի հրետանին տեղակայել են սահմանամերձ գյուղերում, մասնավորապես լուսանկարներից երևում էին, որ հրետանին տեղակայված էրբնակելի տան ետնաբակում (բախչայում): Սա նշանակում է, որ հրետանու կիրառելուց հետո այդ կետը դառնում է թիրախային, որին մերձ գտնվում են բնակելի տներ: Այդպիսի մի փորձ էլ արվեց նախօրեին որի պատասխան հարվածը անդառնալի եղավ ադրբեջանական կողմի համար:


Ադրբեջանական իշխանությունները միջազգային սկանդալի կիզակետում հայտնվելու ու ահաբեկչական կազմակերպություններին սատար կանգնելու խարանից ձերբազատվելու համար, կրկին լարում են սահմանը ու իրենք լավ գիտեն պատասխանի ուժգնությունն էլ, հետևանքների խորությունն էլ: Ուստի այժմ պետք էր որ աշխարհը խոսեր ոչ թե ահաբեկիչներին սատարելու, այլ խաղաղ բնակչի զոհվելու մասին, ուստի կազմակերպում է սադրանք:


Ժողովրդական խոսք կա, «երբ կատվի գլուխը «քոր» է գալիս, պոչը քսում է հովվի մահակին»:

 

Վահագն Սարոյան