• Երեկվա սահմանային բախումների ժամանակ ադրբեջանական կողմը ինչպես շատ անգամ՝ 2016 թ․ ապրիլ, 2017 թ․ փետրվար և այլն, կրակային կայանքները տեղադրել էր բնակավայրում և կրակ էր վարում հայկական հրամանատարական կետի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողության հետևանքով արկերից մեկն ընկել է Ֆիզուլու սահմանային Ալխանլու գյուղում (https://binged.it/2tH543h) Ղուլիևների տան բակ, զոհվել են տան ավագ մայրն ու նրա 2-ամյա թոռնուհին։

 

• Աշխարհի բոլոր ծագերում պատերազմի իրավունքի առաջին կուրսեցի ուսանողն էլ գիտի, որ նման դեպքերում քաղաքացիական կորուստներն իրավաչափ են և այն սուբյեկտը, ում խոցման հետևանքով տեղի է ունեցել քաղաքացիական կորուստը, դրա համար պատասխանատվություն չի կարող կրել։ Սա հայտնի բան է։

 

• Իրականում, սակայն, իրավունքը քիչ է հետաքրքրում Ադրբեջանին, այդ թվում՝ իրենց քաղաքացիների իրավունքը։ Երեկ գործընկերներիս հետ զրույցի ժամանակ նշում էի, որ մանկահասակ երեխայի մահը հոյակապ առիթ է Ալիևների համար ազգայնականության նոր սիմվոլ ստեղծելու համար։ Դրա շունչը դեռ գիշերն էր զգացվում։ Երեխային շատ արագ հասցրին «շահիդի» պատվանուն շնորհել անգամ։

 

• Իսկ արդեն այսօր Ալիևների իշխանության՝ առողջապահական կոնկրետ պարագա հիշեցնող լրատվամիջոց haqqin.az-ը, առանց հղում կատարելու մահացած երեխայի հարազատների գրավոր համաձայնությանը, հրապարակել է երեխայի՝ մահացած վիճակում նկարները՝ նշելով, որ դրանք իրենց է տրամադրել Ֆիզուլու շրջանի դատաբժշկական փորձաքննության բաժինը։ Եվ անիմաստ է սպասել, որ ինչ-որ խումբ այդ երկրում ոտքի կկանգնի և լրջորեն կասի՝ «ձեր մաման էլ, փորձաքննության մաման էլ, ո՞վ է թույլ տվել խախտելու հանգուցյալի հավիտենական հանգստի իրավունքը»։

 

• Դա չի լինի։ Զանգվածները հետարդիականության ոգուն ու գավառական ազգայնականությանը բնորոշ կերպով «կսպառեն» երեխայի նկարը, կոլաժներ կսարքեն, վրան կգրեն՝ «Ալլահը ողորմի քեզ շահիդ», «վրեժդ լուծելու ենք» և վե՛րջ։

 

Էլբակեան Էդգար