Ադրբեջանական բանակի արկածախնդրության պատճառով ադրբեջանական պետությունը կորուստներ է կրում: Ժամեր առաջ հայկական բանակի զինվորները անհամաչափ պատասխան են տվել Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողություններին, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:
Ադրբեջանի պաշտոնական տեղեկության համաձայն զոհվել է նաև երկու խաղաղ բնակիչ: Այս և նման այլ բոլոր դեպքերի պատասխանատուն բացառապես Ադրբեջանի ղեկավարությունն է: Խրտնած զինվորներին առաջնագծում բրախելուց առաջ թող իմանան, որ պատասխանը միշտ լինելու է մի քանի անգամ ավելի ուժեղ ու ցավոտ:
Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Փառք մեր տղերքին:

 

Աշոտ Ասատրյան