Մարդիկ արդարացիորեն բողոքում են՝ ջուր չունեն ցանքատարածությունները ջրելու: Վերջին տվյալներով՝ արձագանքել են միայն ճանապարհային ոստիկանությունից...

 

Գիտե՞ք՝ ամենամեծ խնդիրը որն է. այս ամենը պայմանավորված չէ բացառիկ շոգ եղանակով, ֆորս մաժորով, սա կրկնվում է ամեն տարի... Սրան հետևելու է մի կերպ շոգից փրկված բերքի իրացման խնդիրը, հետո՝ գյուղատնտեսական վարկերի խնդիրը, և այսպես զսպանակաձև շարունակում ենք անցնել նույնի միջով:

 

Իսկ այդ ընթացքում Կառավարությունն օպտիմալացնող գործողություններ է իրականացնում, ծախսեր է կրճատում... Լավ էլ անում է, երևի, բայց մի բան գիտեմ՝ գյուղացին աղքատ լինելու իրավունք չունի, ու եթե ուզում ես երկիր զարգացնել, առաջին հերթին հարստացրու գյուղացուդ։