Լրատվական ու ընդդիմադիր ուժերն էլի տվայտանքների, գուշակությունների մեջ են…Նրանք բարկացած և զարմացած են, որ հանրապետականները շարունակում են «չբացահայտել», թե ով է լինելու վարչապետի պաշտոնում 2018թ. ապրիլից հետո:

 


Հանրապետականնե՛ր, չասեք՝ թող տառապեն, «վնուշկեքի», մտածմունքների մեջ ընկնեն, գնան եղունգ նայողների, զառ քցողների, սուրճի բաժակ նայողների, մյուս գուշակների մոտ…

 


Թող այդ հարցը շուրթերին աշխատեն, քնեն, երազներ տեսնեն, երազախաբ լինեն և այդ հարցով դիմավորեն լուսաբացն ու…կրկին տառապեն…
Տառապեն մինչև 2018 թվականի ապրիլը…