Մինչև 2023թ.–ը'Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը Թուրքիան կդադարի կախվածություն ունենալ արտասահմանյան զենքերի մատակարարողներից։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի իշխանություններն ակտիվորեն աջակցելու են տեղական ռազմա–արդյունաբերական ընկերություններին։Ըստ նրա, ովքեր կփորձեն դանդաղեցնեն Թուրքիայի ռազմական արդյունաբերության աշխատանքը գործ կունենան անձամբ իր հետ, փոխանցում է Anadolu–ն։


Թուրքիան հանդիսանալով ՆԱՏՕ–ի անդամ և ռազմա–տեխնիկական կոոպերացիայի մեջ գտնվելով Դաշինքի անդամ մի շարք երկրների'այդ թվում ԱՄՆ–ի, Գերմանիա հետ, ցանկանում է նվազեցնել իր ռազմական կախվածությունն ու դառնալ ինքնաբավ'իր արտաքին քաղաքականությունը ինքնուրույն սպասարկել նաև ռազմական մեթոդներով'հավանաբար Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը'քրդական ապագա պետության դեմ պայքար և այլն, ստիպում են մտածել «դաշնակիցներից» կախվածության թուլացման մասին։ Անկարան արդեն այսօր արտադրում է մի շարք զիտանեսակներ'հրթիռներ, ուղղաթիռներ, անօդաչուներ, ռազմածովային ուժերի համար նավեր և այլն'Էրդողանն էլ ցանկանում է ռազմա–արդյունաբերական համալիրը դարձնել Թուրքիայի տնտեսության շարժիչներից մեկ ու ապագայում այդ ռազմական արտադրանքը վաճառել դաշնակիցներին'թե արաբական աշխարհում, թե թյուրքական աշխարհում'նվազեցնելով այդ երկրների կախվածությունը ՌԴ–ից, ԱՄՆ–ից, Իսրայելից և այլն։


Վերջերս թուրք ինժեներները երկրի ԶՈւ-ի համար մշակել են L-UMTAS հրթիռը, որն ունի լազերային նշանառություն։Նշում են, որ շուտով նման հրթիռներով կզինվեն թուրքական արտադրության հարվածային ATAK ուղղաթիռները։
Նախագիծն իրականացվել է թուրքական Roketsan ընկերության կողմից, նոր հրթիռների փորձարկումները հաջող են եղել։ «Նոր հրթիռների շնորհիվ աճել է Թուրքիայի ՌՕՈՒ հզորությունը»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիկրի Ըշիկը։
«Օդ- ցամաք» կամ «ցամաք-ցամաք» տեսակի L-UMTAS հրթիռը կարող է օգտագործվել 8 կմ շառավղի վրա գտնվող զրահատեխնիկան ոչնչացնելու համար։ Լազերային նշանառության շնորհիվ նոր հրթիռը հնարավոր կլինի օգտագործել գիշերային ժամերին։
Թուրքական մամուլը հայտնել է, որ Ադրբեջանն ATAK նոր ուղղաթիռների առաջին պատվիրատուներից է եղել։ Թուրքական TAİ ընկերությունն Ադրբեջանին է վաճառելու 60 Т-129 «АТАК» ուղղաթիռներ:Լեռնային Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանն որոշել է ուժեղացնել իր ռազմա–օդային ուժերն ու Թուրքիայից գնել 60 ATAK ուղղաթիռներ։
Ադրբեջանը իսրայելական հակատանկային Spike համակարգից բացի, որը կիրառվել էր Ղարաբաղում ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում ցանկանում է գնել նաև թուրքական հակատանկային համալիրներ(հակատանկային համակարգեր Բաքուն գնել էր նաև Մոսկվայից):Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում միակողմանի կախվածության մեջ գտնվել միայն մեկ երկրից՝Իսրայելից (կամ ՌԴ-ից), որի հետ բավականին սերտ ռազմա-տեխնիկական կապեր կան այդ թվում հրթիռային, ՀՕՊ համակարգերի, անօդաչուների գնման հարցերում: Անկարան կարող է իր ռազմա-տեխնիկական փորձով ու նորարություններով կիսվել Ադրբեջանի հետ ու այդ նոր զենքերը կիրառել՝փորձարկել ղարաբաղյան ճակատում:


Հնարավոր է, որ այդ զենքերը կառավարելու են թուրքական զինված ուժերի սպաներն ու հատուկ պատրաստված մասնագետները: Թուրքիան զբաղված է նաև սեփական արտադրության Altay տանկերի և Anka ԱԹՍ-ների զինված ուժերին տրամադրելու գործընթացով՝չի բացառվում, որ այդ տանկերն ու անօդաչուները մի օր հայտնվեն նաև Ադրբեջանում և արդեն պարզ է, թե ում դեմ են դրանք կիրառվելու:
Ադրբեջանը Spike և թուրքական հակատանկային համալիրներով փորձում է ուժեղացնել իր հակատանկային պաշտպանությունը՝հայկական զինված ուժերի տանկային հնարավոր հակագրոհներից(танковый прорыв)՝ռազմական գործողություններն Ադրբեջանի խորքերը տեղափոխելը կանխելու համար:


Հակատանկային պատնեշ ստեղծելով Բաքուն ցանկանում է սահմանափակել ու թույլ չտալ հայկական զինված ուժերի դուրս գալն օպերատիվ խորություն՝Քուռ-Արաքսյան դաշտավայր ու տանկերի, զրահապատ այլ մեքենաների խոցումը «վստահել» ինֆրակարմիր գլխիկներով իսրայելական ու թուրքական հակատանկային հրթիռային համալիրներին(դրանք գործում են fire and forget ("выстрелил-забыл") սկզբունքով ):

 

Արտյոմ Բալասանով