Ադրբեջանական կայքերից մեկում է հայտնվել երեկվա ջրահեղձ եղած ադրբեջանցի ոստիկաններից մեկի՝ Շահլար Ռամիզ օղլու Մամաևի (Mamayev Şahlar Ramiz oğlu) լուսանկարը ։
Լուսանկարից երևում է, որ Շահլար Մամաևը ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայող է։
Ինչպես գիտեք, առաջնագծում մարտական խնդիրներ են իրականացնում նաև ադրբեջանի ոստիկանության զորքերը և չի բացառվում, որ զինծառայողը ոչ թե դժբախտ պատարհարի հետևանքով մահացած լինի, այլ սպանված լինի պատժիչ գործողությունների արդյունքում։