Խոսելով «թավշյա հեղափոխության» հավանական սցնեարներինց ու դրա՝ Հայաստանում կրարռելի լինելուց,պիտի նաև անեկեղծ լինենք ու ասենքոր դրա նախադրյալները այս պահին մեր երկրում չկա։ Կիսաավտորիտար համակարգերում հեղափոխության ՝ որպես նախադրյալ փողոցում հիսուն հազար մարդ ունենալը դեռ քիչ է։ Անհրաժեշտ է նաև ունենալ աջակցություն իշխանության ներսում, ուժային կառույցներում։ Այս պարագայում խոսքը անշուշտ ըննդիմության մասին չէ։ Հայաստանում նման իրավիճակներ՝ բացառությամբ 1998 թվականի, չեն եղել։ Եղել է նախադրյալ 2008 թվականին,սակայն այն շատ արագ ճնշվել է։

 

Դա այն պահն է,երբ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ փորձեցին պաշտպանել ընդդիմությանը,սակայնդա շատ արագ կանխվեց։ Հիմա իշխանությունը ուժեղ քան երբրէ։ Ուժային կառույցների վստահությունը երկրի նախագահը վայելում է անվերապահ ու թեպետ հանրային գիտակցության մեջ,հատկապես սոցիալական ոլորտում որևէ փոփոխություն չկա,հանրության բողոքը այս պահին կրիտիկական չէ ու սոցիալական բունտի նախանշնա Հայաստանում չկա։ Թավշյա հեղափոխության համար անհրաժեշտ է նաև մարդկանց տեսլական առաջարկել,իսկ փոխել փոխելու համար վաղուց սպառված թեզը Հայաստանում չի աշխատում։ Մի պարզ պատճառով,քաղաքացին հրապարակա գալով պիտի մտքում ունենա մեկ միտք՝ ինչ է ինքը ստանալու մյուսին հեռացնելով։ եԹե պիտի միայն դերեր փոխվեն ու ազգանուններ,ապա սրբազան հնից նրա համար լավ բան չկա։

 

Կարեն Համբարձումյան