Հայաստանի ավտոճանապարհների վրա մի քանի անգամ ավելի շատ ողբերգական զոհեր ենք ունենում ավտովթարների պատճառով մեկ տարվա կտրվածքով, քան սահմանում մի քանի տարին միասին վերցրած: Սրա մասին լուրջ մտածել է պետք: Ես կարող եմ մատնանշել ավտովթարների մի քանի պատճառներ: 1.Հայաստան ներկրված հին և մաշված ավտոմեքենաներ: 2.Հայաստանի անբարեկարգ ասֆալտածածկ ճանապարհներ: Կարող է ճանապարհն ասֆալտապատված լինի, սակայն անորակ փոսալցման պատճառով առաջանա վթարային իրավիճակ: 3.Խորհրդային արտադրության բեռնատարների հետևի լույսերի իսպառ բացակայություն, կամ այնպիսի թույլ վառվելը, որ եղած չեղած մեկ հաշիվ է: 4. Ճանապարհային նշանների գոնե կարևոր ու վտանգավոր հատվածներում իսպառ բացակայելը, իսկ առկայության դեպքում ոչ ճիշտ տեղում լինելը: Ենթադրենք կտրուկ շրջադարձ է , իսկ նշանը դրված է մոտ 20-30մ հեռավորության, իսկ որոշ դեպքերում հենց շրջադարձը սկսվող հատվածում:
Արագության գերազանցման գործոնը այստեղ էական նշանակություն չունի, քանի որ դու մայրուղու վրա չես կարող քշել 60-70 արագության, պետք է քշես մինչև սահմանաված արագությունը, իսկ եթե քշես ասենք 90+10կմ/ժ արագությամբ, ապա չի բացառվում , որ վերոնշյալների պատճառով հայտնվես վթարային իրավիճակում...
Միայն անցած երկու օրը զոհվեցին 2, 16, 25, 28,35, 52 և այլն տարիքի մարդիկ, իսկ բազմաթիվ վիրավորների մասին լռում եմ, որ արդեն հաշմանդամ են...ՀՀ կառավարությունը մտածելու տեղ ունի այստեղ, և որոշակի նորմատիվներ ներմուծելու և դրանք կատարելու խնդիր կա: Բարի երթ հարգելի վարորդներ: