Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավորը խելքը թռցրել է: ԱԺ պատգամավոր Արազ Ալիզադեն հայտարարել է, որ բոլորովին անիմաստ է Հայաստանի հետ խաղաղ բանակցություն վարել Արցախի հարցի լուծման համար: Սրա կարծիքով Արցախի հարցը կարող է լուծել միայն Ադրբեջանի բանակը:
Տեսնես Ալիզադեն, ո՞ր բանակի մասին է խոսում: Ահաբեկչական խմբավորումների՞, թուրքիայից եկած վարձու զերքի՞, թե իրենց Իսլամական պետության շարքերում կռվող երիտասարդների՞:
Նախ, ադրբեջանական բանակ ասվածը մի հատ մեծ միֆ է, որը հորինվել է Ալիևիների կողմցի: Բանակ, որպես այդպիսին չկա, կան փողի համար մարդ սպանող երևույթներ: Կա օրինական ճանապարհով զենք գնող և այդ զենքը անօրինական ճանապարհով ահաբեկիչներին վաճառող կազմակերպությունը, որը կոչում են՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարություն: Սրանցից ավել ուրիշ ոչինչ չկա:
Լավ, ընդունենք Արցախի հարց լուծողը դրանք են: Բա պատերազմի սկսելու ժամանակ ինչու՞ չկարողացան այդ հարցը լուծեն: Լավ, դրա վրա էլ թքած, 25 տարվա ընթացքում արդեն ականջներս ու աչքերս մազոլ եղան հզոր բանակի ու Karabakh Bizimdir-ների շարանը լսելուց ու կարդալուց: 25 տարի ու դեռ մի քանի 25 տարի ևս սրանք խոսելու ու գրելու մակարդակից չեն բարձրանալու վերև: Տղամարդկություն չեն ունենալու այս հարցը վերջնական լուծեն:
Եղբայր, կողմնորոշվեք՝ խաղաղություն եք ցանկանում, թե՞ պատերազմ: Մենք երկուսին էլ պատրաստ ենք:
Աշոտ Ասատրյան