Ադրբեջանցի գործարար Ֆիքրեթ Մամեդովը վերջերս հայտնվեց սկանդալի մեջ: Մամեդովը սոցիալական ցանցի իր անձնական էջում դժգոհել էր ադրբեջանական լեզվից, այն անվանելով շողոքորթության լեզու: Մամեդովը ծավալուն գրառում էր կատարել իր մայրենի լեզվի մասին ու իր զզվանք էր արտահայտել դրա նկատմամբ:
Մամեդովի այս հայտարարությանը արդեն արձագանքել է Ադրբեջանի կառավարությանը պատկանող Səs թերթի գլխավոր խմբագիր Բախրուզ Գուլիևը:
Գուլիևը հայտարարել է, որ Մամեդովի երակներով ադրբեջանցու արյուն չի հոսում, որ միայն հայի արյուն ունեցողը կարող է նման կերպ արտահայտվի Ադրբեջանի ու ադրբեջաներենի մասին:
Եթե Ադրբեջանի կառավարության մակարդակով Մամեդովին մեղադրում են հայի արյուն ունենալու մեջ, ապա Մամեդովի ճակատագիրը արդեն որոշել են ու դա հեչ նախանձելի չի լինելու:
Աշոտ Ասատրյան