Ես ծառայել եմ մի համակարգում, որտեղ նույնիսկ բացահայտ թշնամություն ցուցաբերող ուժերին մենք թշնամի չենք անվանում, անվանում ենք հակառակորդ, որովհետև հակառակորդների հետ պայքարի իրականության վերջում, կարելի է ասել, նաև այն համաձայնություններն են, որոնք պետք է տանեն խաղաղության:
(c) Սեյրան Օհանյան
Այսօր ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է:
Ես իմ կյանքում, երբ մարդուն սկսում եմ հարգել, որպես մարդ, ապա դրանից հետո ոչինչ չի կարող իմ մոտ փոխել այդ հարգանքը: Ոչ քաղաքական կողմնորոշումը, ոչ ներկա կամ նախկին պաշտոնը: Չհամաձայնվել կամ քննադատել մարդկանց բոլորս էլ կարող ենք, բայց տվյալ պահի թելադրանքով մարդկանց հարգելը գեղեցիկ բան չի:
Գոնե ինձ համար Սեյրան Օհանյանը հարգանքի արժանի զինվորական է եղել:
Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին Շուշիում, այնուհետև տարիներ անց մասնակցել է Շուշիի ազատագրմանը:
Շնորհավոր և շնորհակալ եմ: