Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Վահան Մարտիրոսյանի հրապարակած հերթական տեսանյութն էի նայում քիչ առաջ: Ինչ խոսք, բավական հետաքրքիր է: Նաև կարևոր, որովհետև վերաբերվում է թշնամի երկրի հատուկ ծառայությունների գործելավոճին, իրենց մոտեցումներին ու ձգտումներին:
Բայց հատկանշական մի ուրիշ փաստ եմ ուզում հիմա դեռ նշել: Այն, որ ադրբեջանական լրատվամիջոցները գտնվում են ոչ թե իրենց հատուկ ծառայությունների ազդեցության, այլ տոտալ վերահսկման տակ: Լրագրողներ չեն այնտեղ աշխատում, գործակալներ են իսկական: Ու դա ևս մի փաստարկ, թե ինչու չի կարելի հղվել, տարածել, անգամ կարդալ իրենց լրատվությունը: