Իրենց լուրջ քաղաքական գործիչներ հռչակած և պետության կայունության հարցում անհանգստություն ցուցաբերող որոշ անձինք, որ առիթ են փնտրում ոստիկանությանը ամեն ինչում մեղադրելու, բա ինչի՞ համար այդպիսի ջանասիրությամբ չեք քննադատում պետականությունը խարխլող արարքը՝ պետական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտի զավթումը, սեփական ազգի զավակի սպանությունը, սեփական ազգի մանուկին որբացնելը: Ինչի՞ համար կոչ չեք անում, որ դատավարությունը չվերածեն կրկեսի, որ, բերանները մինչև ականջները բացած, տեսնում եք հանցագործին, ինչի՞ համար չեք դատապարտում: 
Պետական կայունության նշանակություն ունեցող հարցերում եղեք սկզբունքային, այլ ոչ ինչ-որ ուժերի դուր գալու համար ասեք անհասկանալի բաներ: Մի մոռացեք, որ ձեր հետևից սերունդ է մեծանում: