ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի՝ Սեուլում կատարած հայտարարությունը, թե Իսրայելի միջամտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների վրա բացասական հետևանքներ ունի, և առկա հիմնահարցը երկու երկրների միջև պետք է լուծվի երկխոսության ճանապարհով, Ադրբեջանում ընդունվել է սուսերներով։
Մասնավորապես, ԱՀ որոշ քաղաքագետներ, մեկնաբանելով Լարիջանիի հայտարարությունը, ընդգծել են, որ Իրանը իրավունք չունի Ադրբեջանին մեղադրել Իսրայելի հետ համագործակցելու համար, քանի դեռ շարունակում է քաղաքական և տնտեսական ոլորտներում օգնել Հայաստանին։ Ըստ այդ տեսակետի՝ եթե Իսրայելն Ադրբեջանին պարզապես զենք է վաճառում, ապա Իրանն իրականացնում է Հայաստանը հզորացնելու բազմապլան ծրագիր։
Իսկ քաղաքագետներից Ռաշիդօղլուն նշել է․ «Անկախ Ադրբեջանի գոյությունն անհանգստացնում է Իրանին։ Այս տեսանկյունից Իրանի՝ Ադրբեջանի դեմ արված քայլերը «հասկանալի» են։ Իրանն Ադրբեջանի համար բարեկամ երկիր չէ։ Ավելի պարզ ասեմ․ չեմ հավատում, որ երբևէ այդ բարեկամությունը կձևավորվի։ Իսրայելի հետ մեր համագործակցությունը միայն առիթ է։ Եթե այդ համագործակցությունը դադարեցնենք, Իրանն այլ միջոցներով է մեր դեմ դուրս գալու»։
Արտյոմ Տոնոյան