Այսօր սոցիալական ցանցում տարածվել է տեղեկատվություն' մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում քաղաքացիական ու ոստիկանական հագուստով անձանց և փողոցում մրգի վաճառքով զբաղվող մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպի մասին:
Տեղեկացնում ենք, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրում է ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացված միջոցառման ընթացքում տեղ գտած միջադեպը: Արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ: