Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին ՀՀ իր պաշտոնակից Արա Բաբլոյանի հետ զրույցում շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելի ներգրավվածությունը բացասական հետևանքներ կունենա, հաղորդում է իրանական Mehr News գործակալությունը։
Բաբլոյանի և Լարիջանի հանդիպումը տեղի է ունեցել Սեուլում եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների տարեկան հանդիպման շրջանակում։
Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ Հայաստանի և Ադդրբեջանի միջև «հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության»։
Իսրայելի և Ադրբեջանի զենքի առք ու վաճառքը անհանգստացրել է նաև Իրանին, քանի որ մտավախություն կա, որ Իսրայելը այդ զենքերով կարող է կրակ բացել Իրանի ուղղությամբ ու հենց դրա համար է զինվորական տեխնիկան տեղափոխում Ադրբեջան: Իրավիճակի նման զարգացման դեպքում Իրանը միայն Հայաստանի հետ կարող է համագործակցել:
Լարիջանին նաև հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ էներգետիկ, տարանցման և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում։
Հիմա մեզ մնում է նման գործընկերոջ առաջարկը ճիշտ օգտագործենք:

 

Աշոտ Ասատրյան