Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պարզվում ա, Հայաստանում մենակ 15 տոկոսն ա օն-լայն վճարում ինտերնետում առեւտուր անելուց, մնացածը գերադասում են քեշ։ Վրաստանում - արդեն 25 տոկոսը։ Բելառուսում ՝ կեսից շատը։ Եվ ընդհանրապես, էլեկտրոնային առեւտուրը Հայաստանում շատ թույլ ա զարգացած։ Դրա համար՝ որոշեցի սենց օն-լայն դասեր անեմ․ ոնց վճարել, որ խանութում ոնց առեւտուր անել, ոնց չխաբվել, դես-դեն, ինչպես նաեւ ֆլան եւ ֆստան։ Նենց որ՝ էսօրվանից սկսում եմ։
Առաջին դասը -
Ինչպես կատարել վճարումները ինտերնետից ապրանք գնելու դեպքում, որն են հիմնական բանկային եւ էլկետրոնային վճարումների տարբերակները, ինչ անել, եթե մենակ թղթով փող ունենք, քարտ չունենք, գլուխ չենք հանում։ Քիչ-քիչ սովորենք էլեկտրոնային առեւտուր անել։ Ուռա՜։ Գնացինք ։Ճ»