1.Քաղաքական դաշտում ոչինչ չփոխվեց, Սահմանադրական ընտրություններից հետո պարզ էր, որ կառավարություն է փոխվելու, և զինված խմբի գործողությունները միայն դանդաղեցրեցին քաղաքական այդ պրոցեսը:


2.Ընդդիմության մեջ պառակտությունն էլ ավելի խորը դարձավ՝ մի մասը կողմ էր «Սասնա Ծռերի» գործողություններին, մյուս մասը՝ դեմ:Դրա արդյունքում իշխանությունները կարողացան ցաքուցրիվ ընդդիմությանն ավելի հեշտությամբ պարտության մատնել:


3.Արտաքին քաղաքական դաշտի օրակարգը նույնպես չփոխվեց, սին են այն կարծիքները, որ խմբի գործողությունների արդյունքում մենք հողեր չզիջեցինք, այսպես թե այնպես, բանակցային գործընթացը Ապրիլյան պատերազմից հետո սառը բնույթ էր կրում և բազմաթիվ թեզեր էին առաջ քաշվում, իսկ զիջել կամ չզիջելու թեման, այդ գործողությունից կախված չէ: Միջազգային հարցերի համար դա ոչ խոչընդոտ էր ոչ օգուտ:


4.Տուրիզմի ոլորտը հաստատ տուժեց: Դուք կգնա՞ք մի երկիր, որտեղ մայրաքաղաքում զինված մարդիկ ոստիկանական գունդ են գրավում, եթե դա մեր համար պնդիր չէ, Եվրոպացու համար Վրաստանը կա ու կա:

 

Էդգար Խաչատրյան