Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ Իսրայելը Արցախը դարձնում է իր զորավարժությունների տարածքը ու Ադրբեջանին վաճառած զենքերը փորձարկում է և ծանկանում է փորձարկել Արցախի տարածքում: Մի կողմ դնենք նաև այն, որ գնալով շատացնում է զենքի վաճառքը, շատ լավ իմանալով, թե դրանք դեպի որ ուղղությամբ են կրակելու:


Այս ամենի վրա աչք փակենք ու մտածենք, որ բիզնես է, բայց երբ Իսրայելի ներկայացուցիչը հայտարարում է , իրենք Հայաստանին էլ են առաջարկել զենք վաճառել, սակայն գումարային խնդիրներ է առաջացել ու համագործակցությունը չի կայացել, ապա սա ամենացինիկ վերաբերմունքն է Հայաստանի ու ընդհանրապես պատերազմի հանդեպ:


Հիմա, երբ բոլորը գոնե ձևական պատերազմին դեմ են ու խաղաղություն են ցանկանում, Իսրայելը հայտարարում է՝ փողին մուննաթ, ինչ ուզենք կանենք:

 

Աշոտ Ասատրյան