Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ՛՛տաքսու՛՛ ծառայություններ են մատուցում շուրջ 60 հազար վարորդներ, որոնց զգալի մասը չունի համապատասխան թույտվություն: Իշխանությունները պատրաստվում են կանոնակարգել ոլորտը, ըստ որի՝ 2018 թ.-ից տաքսու վարորդները պարտադիր կարգով անցնելու են բուժզննում, իսկ մեքենաները՝ տեխզննում, որի հիման վրա համապատասխան կառույցը նրանց լիցենզիա կտրամադրի, ինչն, ըստ պատասխանատուների, հնարավորություն կտա բարելավել նշված ոլորտում ծառայության որակը:

 

Ըստ նոր կարգի՝ տաքսու վարորդները մեքենայում պետք է փակցնեն համապատասխան ցուցանակ՝ վարորդի, մեքենայի,ոչ անհատ լինելու դեպքում, նաև՝ սպասարկող ընկերութան մաիսն տվյալները: Թե որքան են ստիպված լինելու վճարել այդ լիցենզիան ստանալու համար վարորդները դեռ հստակեցված չէ, սակայն, պարզ է, որ այն լրացուցիչ բեռ է լինելու նրանց համար: