Դիրքերում ամեն ման էկող լրագրող ռազմական լրագրող չի, Ձեր կողքը փուչ աղմուկ մի ստեղծեք։
Հայաստանում և Արցախում բացակայում է ռազմական լրագրությունը։ Հմուտ ու բանիմաց լրատվության տարածումը, հատկապես ռազմական գործողությունների ժամանակ հավասարապես կարևոր է մեզ համար այնքան, որքան դիրքերում կանգնած պրոֆեսիոնալ զինվորը։ Սա երկրի անվտանգության թիվ 1 խնդիրն է, ինչպես նաև խնդիրներից մեկն էլ դիվանագիտական դպրոցի զարգացումն է։
Սահմանին կանգնած զինվորը պիտի վստահ գործի ու իմանա, որ իր արած գործողությունների լուսաբանումը ճիշտ կլինի ու առաջին հերթին իրեն վնաս չի պատճառի։ Ու գրածս չի նշանակում, որ չունենք դաշտում հմուտ մասնագետներ, բայց իրական մասնագետները, ինչպես միշտ, համեստ ու լուռ են։
Հգ. Ապրիլյան պատերազմի ժամանակ այսօրվա հարցազրույց տվողներից շատերը դիրքեր չգնացին։