Բաքու մեկնող ինքնաթիռում, որը պատկանում է «Աէրոֆլոտ» ընկերությանը, կերակրատեսակների մեջ Հայկական անվանումով ուտեստ է եղել: Դա ուղևորներից մեկի մոտ զայրույթ է առաջացրել, և նա սկսել է նկարահանում իրականացնել ինքնաթիռում, և ագրեսիվ հարցեր է ուղղել բորդուղեկցորդուհուն: Դրանով իսկ խանգարել է նրանց բնականոն աշխատանքը:
«Աէրոֆլոտը» միջազգային ընկերություն է, և կարող է իր կերակրացանկում ունենալ տարատեսակ ուտեստներ անկախ ուղղությունից, և կապ չունի ինքնաթիռը Բաքու է մեկնում, թե Երևան: Կերակրացանկում կարող է լինել նաև ադրբեջանական ուտեստ: Այս միջադեպը «Աէրոֆլոտը» պետք է հաշվի առնի և տվյալ ուղևորին նեռարի սև ցուցակում (ադրբեջանական կողմը սև ցուցակի կողմնակից է), օգտատերը չի կարող թելադրել միջազգային հեղինակավոր ընկերություններին, եթե վերջիններս օրենք չեն խախտում: