Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ հաղորդեց,որ ՌԴ-ն Ադրբեջան է մատակարարել 42 էշելոն զինտեխնիկա...
Ադրբեջանական ԶԼՄ-ները հունիսի 24-ի առավոտվանից էին տեղեկություններ տարածում ՌԴ-ից նոր զինտեխնիկայի մատակարարման մասին,որը բավական մեծ իրարարնցում առաջացրեց սոցցանցերի հայկական տիրույթում... Գրառումների մեծ մասի հեղինակներն ԻՐԱՎԱՑԻՈՐԵՆ քննադատում և մեղադրում են մեր ռազմավարական գործընկերոջը Հայաստանի թշնամուն զինելու մեջ...Լիովին համաձայն եմ և բացարձակ չեմ հավատում պաշտոնական Մոսկվայի այն տեսակետին,թե զենքի վաճառքն Ադրբեջանին ընդամենը բիզնես է...Զենքի վաճառքը երբևէ միայն բիզնես չի եղել և չի կարող լինել...Բայց այս հարցին չէ,որ կցանկանայի անդրադառնալ...Ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը...
Ինչու՞ մեր ՊՆ-ն էլ չի հրապարակում Մոսկվայի կողմից ՀՀ-ին զենքի վաճառքի ապացույցները ("Իսկանդեր"-ի ցուցադրությունը օրինակ չբերել,քանի որ դա ընդամենը եզակի օրինակ է,այն դեպքում,երբ Ադրբեջանը մշտապես ապացույցներ է ներկայացնում ՌԴ-ից,Իսրայելից և այլ երկրներից մեծ քանակությամբ զինտեխնիկայի Ադրբեջան ներկրման մասին... )Բոլորս էլ գիտենք,որ Բաքուն միտումնավոր է հրապարակում այդ նյութերը և լուսանկարները՝փորձելով հոգեբանական ճշնում գործադրել ՀՀ-ի և Արցախի,ինչպես նաև միջնորդների վրա և սեպ է փորձում խրել հայ-ռուսական հարաբերություններում՝ հայաստանյան հասարակությանն "ապացուցելով",որ Մոսկվան վստահելի գործընկեր չէ...Իսկ հաջորդ հարցս հետևյալն է.Ինչու՞ մենք էլ զենք չենք գնում Իսրայելից և այլ երկրներից...Երկիրը նսեմացնող պատճառներ,թե՛ գումար չունենք,չասեք,քանի որ դա արդեն ամոթ է...
Գումար չունեցող երկրի մայրաքաղաքում ավելի շատ Gelenvagen և այլ պրեմիում դասի մեքենաներ կան,քան շատ զարգացած երկրների մայրաքաղաքներում...Եթե պետբյուջեն գումար չունի,որ բանակի համար զենք գնի,ապա ստեղծեք հիմնադրամ և թող բոլոր գերհարուստները (նրանք չեն սիրում,որ իրենց օլիգարխներ են անվանում) ամեն ամիս համապատասխան գումար փոխանցեն այդ հիմադրամին՝ Հայկական Բանակի համար զենք և զինամթերք գնելու նպատակով և շատ ուժեղ հսկողություն սահմանել,որ այդ հիմնադրամի գումարները մինչև վերջին լուման ծառայեն իրենց նպատակին...Աղքատ երկրում չեն կարող դոլլարային միլարդատերեր լինեն,որոնք ահռելի գումարներ են դուրս բերում ՀՀ-ից և ներդրումներ կատարում օտար երկրներում...Այդ "գլամուրային" մասսան չի սիրում ուրիշների սխալների վրա սովորել...Երևի լավ չգիտեն մի հայտնի ազգի պատմությունը,որը երկու հազար տարի Հայրենիք չուներ,բայց շատ լավ էր իրեն զգում աշխարհի գրեթե բոլոր մասերում...Այդ ազգի ներկայացուցիչները շատ բարձր պաշտոններ էին զբաղեցնում տարբեր երկրներում, նրանց գործարարները միլարդներ էին աշխատում և չէին էլ մտածում սեփական Հայրենիքի վերակենդանացման մասին...
Շատերն էին աչք դրել այդ ԱՆՏԵՐ և ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ազգի ներկայացուցիչների հարստության վրա...Նրանցից մեկը՝Ադոլֆ Հիտլերը որոշեց բնաջնջել այդ ազգին և տիրանալ նրա հարստությանը...Մեկ վայրկյանում այդ ազգի ամենահարուստ ներկայացուցիչը դարձավ սոված ու անտուն առակրա,որին թալանելուց և օգտագործելուց հետո սպանում ու վառում էին՝չարժանացնելով,որ նույնիսկ շիրիմ ունենա... Այդ աղետից հետո նոր այդ ազգի ներկայացուցիչները հասկացան,որ իրենց հարստությունը իրենցը չէ,այլ նրանն է ում հողի վրա ինքն ապրում է որպես ազգային փոքրամասնություն և այդ երկրի ղեկավարի ցանկության դեպքում իրենք այդ հարստությունից կզրկվեն վայրկայնների ընթացքում...Իսկ հարստությունը պահպանելու համար նրանց պետք էր Հայրենիք,որը նրանք վերականգնեցին և,չնայած փոքր չափերին,դարձրեցին աշխարհի հզոր երկրներից մեկը,որից հիմա նույն Ադրբեջանը զենք է գնում,և որը բազմիցս է հայտարարել,որ պատրաստ է նույն զինտեխնիկան նաև վաճառել Հայաստանին...
ինչպես ասում էր հայաստանյան գործիչներից մեկը՝"Սթափվեք...Սթափվեք..." Այո՛,պետք է սթափվել,քանի դեռ ուշ չէ...Պետք է շատ լավ զինել հայկական բանակը,քանի որ դա մեր անվտանգության ՄԻԱԿ երաշխիքն է... Գերհարուստներն էլ պետք է հասկանան,որ ժողովրդի հաշվին կուտակած հարստությունից պետք է բաժին հանեն բանակին,որը պաշտպանելու է նաև իրենց հարստության անվտանգությունը,քանի որ Հայաստանի պարտության դեպքում այդ հարուստները կդառնա այլ պետության ղեկավարի "քսակը",որը շատ արագ կդատարկվի...
Այո՛,Ռուսաստանի վարքագիծը ռազմավարական գործընկերոջը բնորոշ չէ...Բայց միևնույն ժամանակ մենք էլ չպետք է անընդհատ բողոքենք և պահանջներ ներկայացնենք...Մենք էլ պետք է զենք գնենք այլ երկրներից և դա ներկայացնենք հասարակությանը..."Պարտիզանություն" անել պետք չէ,քանի որ 21-րդ դարում քարոզչական պատերազմը շատ մեծ նշանակություն ունի...
Շատ վատ է,երբ 21-րդ դարում մեր բանակը զինված է 20-րդ դարի 80-ական թթ-ի զենքով,երբ մեր թշնամին զինված է 21-րդ դարի սկզբի զինտեխնիկայով...Շատ ամոթ է,երբ դրա պատճառաբանությունը բումար չունենալն է...Բանակի վրա չեն խնայում...
Գագիկ Համբարյան