1. Մեր մասնակցությունը ԵՄ այս նախաձեռնությանը, բացի քաղաքական և ֆինանսական շարժառիթներից, ունի նաև ուժեղ արժեհամակարգային բաղադրիչ։
2. ԱլԳ ձևաչափը չի կարելի դիտարկել որպես ԵՄ֊Ռուսաստան շահերի առճակատման գոտի, հակառակ դեպքում տուժում են հենց մասնակից երկրները։
3. ԱլԳ նախաձեռնությունը պիտի առավել նպատակային լինի` ելնելով կոնկրետ երկրի առաջնահերթություններից։
4. Ավելին ավելիի դիմաց (more for more) մոտեցումը պետք է ունենա նաև քաղաքական հետևանքներ։
5. Համապարփակ և խորացված գործընկերության պայմանագիրը (Comprehensive and enhanced partnership agreement) որակապես նոր պայմաններ կստեղծի ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանում բարեփոխումների արդյունավետության բարձրացման համար։
6. Այսօր էլ մի շարք ցուցանիշներով Հայաստանն ավելի տեսանելի հաջողություններ է գրանցել, քան ասոցացված երկրները։
7. Խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը մեծ ներուժ ունի Հայաստան֊ԵՄ, այդ թվում` ԱլԳ ձևաչափով հարաբերությունների ամրապնդման համար։
8. Այս ամենը կարող է վտանգված լինել, եթե տարածաշրջանային կայունության և խաղաղության համար ԵՄ֊ն՝ որպես գլոբալ դերակատար, բավարար ջանքեր չգործադրի։