Այսօր Բաքվում Իսրայելի դեսպանատան դիմաց ցույց է տեղի ունեցել, որի երեսունից ավել մասնակիցների ձերբակալել են «ազատություն Երուսաղեմին» կոչերի համար: Ցույցը կազմակերպել են շիա հավատացյալները` նվիրված այաթոլլա Խոմեյնիի դեռևս 1979թ.-ին ստեղծած «Ալ-Կուդս» միջազգային օրվան: Փաստացիորեն, Իրանն Ադրբեջանի տարածքում չի նստել թախտին ու սպասում իր բախտին: Թեհրանը գործում է շիայական խողովակներով` նման ակցիաներով բացահայտ ձեռնոց նետելով Ադրբեջանի ռուսաթուրքակաբրիտանական աշխարհիկ իշխանությանը:
Ադրբեջանում անջատողական տրամադրություններ ունեցող էթնիկ փոքրամասնություններից բացի մենք նաև Իրանի ստեղծած «շիայական 5-րդ շարասյանը» կարող ենք դիտարկել` որպես բնական դաշնակից: Անկասկած, Ադրբեջանը կարելի է վերածել ժամանակակից Սիրիայի, որտեղ բոլորը բոլորի դեմ պատերազմում եմ, իսկ հարևան պետություններն ու գերտերություններն այդ պատերզմում փայատերեր են: Ապօրինի և արհեստական այս պետական կազմավորումից գլուխներս ազատելու լավագույն տարբերակը նրան ներսից պայթեցնելն է: Դրա հնարավորությունը կա, թեկուզ այս պահին տեսական, բայց կա...


Միհրան Հակոբյան