Երբ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ տաքսու վարորդները «Չստիկներով, անթրաշ, սիգարետը բերաններին» վարում են, բուռն արձագանք գտավ տաքսիստների շրջանում: Վարչապետի հայտարարությունից օրեր անց, իր հումորով հեգնել է դերասան Մկրտիչ Արզումանյանը:

 

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, ինստագրամի իր էջում հրապարակել է «Քայլ ձիով ֆիլմից» արված մի լուսանկար, որին կից գրել է.

 

էսօր առավոտ եմ թրաշվել, չստիկն ու սիգարետն էլ 5 տարի ա թարգել եմ։ Տաքսի պե՞տք էր, տղերք ջան…