Կառավարության ծրագրի մի առանձին հատված նվիրված է սննդի անվտանգությանը: Ծրագրի այդ հատվածում գերակշռում են, «ներդնել, արդիականացնել, վերահսկել» բառերը: Իհարկե լավ բառեր են, բայց ո՞վ պետք է այդ բառերին ու գործողություններին առհասարակ տեր լինի:


Դիլետանտնե՞րը, ովքեր իրենց «ախպերությունով» Սննդի Անվտանգության Պետական Ծառայությունում են աշխատում:

 

Այդ մարդիկ կարողանում են միայն պիտանելիության ժամկետ ստուգել, դա էլ այն դեպքում, եթե ինչ-որ մեկը բարձրաձայնել է խնդրի մասին: Քաղաքացիներն ու ՀԿ ոլորտն ավելի պրոֆեսիոնալ է զբաղվում սննդի անվտանգությամբ, քան դրա համար նախատեսված, պետական բյուջեից ֆինանսավորվող կառույցը:


Կառավարության ծրագրի, այդ հատվածը կարող եք առհասարակ հեռացնել: Ի՞նչն արդիականացնես, դեռ չեն լուծվել առաջադրված նախորդ խնդիրները: Ի՞նչ ներդնես, եթե նախկինում ներդրվածից մարդիկ գլուխ չեն հանում և ի վերջո ի՞նչը վերահսկեն, եթե չեն վերահսկում ոչինչ ու խնձորների մասին իմունում են ֆեյսբուքյան գրառումներից և ոչինչ չեն նախաձեռնում, բացի 1 կլիոգրամ խնձոր կտրատելուց:

 

Էդգար  Խաչատրյան