Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետկոմիտեի նախագահ և երկրի փոխվարչապետ Ալի Հասանովը APA գործակալությանը տված հարցազրույցում անարգանքի սյանն է գամել Մինսկի խմբի համանախագահներին և ամոթանք տվել..."ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն 20 տարի էլ այցեր են կատարում տարածաշրջան,բայց ոչ մի արդյունք չկա...Նրանք պետք է ամոթ զգան...",-հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը...
Ալի Հասանովի հայտարարությունը պաշտոնական Բաքվի կողմից առաջին արձագանքն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ Բաքվում ունեցած հանդիպումներից հետո...Որքան կարելի է հասկանալ,Իլմահ Ալիևը կրկին դշժգոհ է համանախագահների տարածաշրջանային այցի արդյունքներից...
Հետքարքիր դիտարկում...Ալի Հասանովն այն ազերի պաշտոնյան է,որի միջոցով Իլհամ Ալիևը բավական կոպիտ արձագանքում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը... Հիշեցնեմ,որ գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ Ալի Հասանովը հանդես էր եկել նաև 2015 թ-ի մայիսի սկզբին՝միևնույն ժամանակ ՌԴ-ին,ԱՄՆ-ին և Ֆրանսիան մեղադրելով Ադրբեջանի խնդիրների մեջ...
Գագիկ Համբարյան