Լոնդոնում ահաբեկչական հարձակում է եղել: Այս անգամ հարձակման թիրախում մուսուլմաններն են եղել:


Հարձակվողը մեքենայով վրաերթի է ենթարկել մզկիթի մոտ գտնվող մարդկանց՝ բղավելով, որ ուզում է սպանել մուսուլմաններին: Հարձակման հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավոր:
Ամեն անգամ Եվրոպայում իսլամականների կողմից իրականացվող ահաբեկչական հարձակումներից հետո հրահրվում են հակաիսլամական տրամադրություններ, որոնք կարող են ունենալ բացասական հետևանքներ:


Այսօրվա լոնդոնյան հարձակումը կարելի է դասել վերոհիշյալների շարքում:
Հենց դրան է ուզում հասնել Իսլամական պետությունը:

 

Սարգիս Գրիգորյան