Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար և նոր գրառում է հրապարակել, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Ստեփանակերտի հրապարակում երեք կին էին քայլում։ Ֆրանսիախոս կանանց մոտեցան կոստյումով երկու տղամարդ։ Նրանցից մեկը ֆրանսերենով.
- Բարի գալուստ Արցախ։
- Օօօ, շնորհակալ եմ։
- Նկատեցի, որ ֆրանսերեն եք խոսում և որոշեցինք ծանոթանալ։ Ես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն եմ, Արա Բաբլոյան։
- օօօ, ինչ հաճելի անակնկալ է։
- Պարոնն էլ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն է։
Լռություն տիրեց։ ԱԺ նախագահը շարունակեց զրույցն ու միաժամանակ Նախագահ Սահակյանի համար թարգմանել կանանց հարցերն ու Նախագահի պատասխանները։ Զարմանքից ապշած կանայք ուշքի գալով հասցրեցին խնդրել լուսանկարվել։