Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան, հերթական անգամ խոսելով ԼՂՀ հարցի կարգավորման սկզբունքներից, հաստատել է, որ հարցն իր լուծման կառուցվածքաբանության մեջ ենթադրում է փոխզիջումներ։ Նշանակում է՝ կողմերը պետք է գան ընդհանուր հայտարարի սկսելով բանակցությունները հենց այս դրույթից ելնելով՝ մի բան, որի մասին բազմիցս խոսել է հայկական կողմը, և մերժել ադրբեջանականը։


Խոսքը, բնականաբար, ոչ թե պռոտոկոլային հայտարարությունների մասին է, քանի որ այդ պարագայում կողմերը միշտ էլ հայտարարում են փոխզիջումային տարբերակի մասին, այլ դե ֆակտո, որտեղ Ադրբեջանն իր կողմից որևէ զիջում չի անում, սահմանած նախնական դիրքորոշումից չի հրաժարվում, մինչդեռ նրա առաջարկած զիջումը, այսինքն՝ բարձր ինքնավարություն ԼՂՀ-ին Ադրբեջանի կազմի մեջ, չի ընդունվում միջազգային հանրության կողմից։ Դա ակնհայտ է։ Հետևաբար եթե Զախարովան խոսում է փոխզիջումից, ապա այն իրենից ենթադրում է հրաժարում ավանդական դիրքորոշումից։ Թե ինչ կտա սա հայկական կողմին, այս պահին ասել չենք կարող, սակայն փաստը մնում է փաստ, որ բանակցային փուլում, դատելով վերջին օրերին արվող հայտարարություններից, հայկական կողմի դիրքերը ամրապնդվում են:


Կարեն Համբարձումյան