Որպեսզի հստակ պատկերացում կազմես այսօրվա քրդերի և թուրքերի բախումներ վերաբերյալ, պետք լինես նրանց մոտ, մտնես իրենց մեջ, ոչ թե եզրահանգումներ ու վերլուծություններ անես զուտ տեղեկատվական դաշտ նետված ֆիլտրված լուրերի հիմքի վրա: Մի բան հստակ գիտեմ, Հայաստանում մատների վրա կարող ես հաշվել մարդկանց, ովքեր հստակ պատկերացում ունեն քրդերի այսօրվա բախումների, պայքարի, խնդիրների և հետագա անելիքների մասին : Որքան էլ գետները գլուխ կոտրեն, որքան էլ քրդերին բաժանեն ըստ կրոնական դավանանքի, ըստ ցեղերի, ըստ լեզվական տարբեր խմբերի և ըստ այդմ էլ դիտարկեն քրդական հարցը, միևնույն է , պետք է հիասթափեցնեմ և ասեմ, որ քրդեն այսօր քան երբևէ միասնական են , ձեր ասածը զուտ գիտական է և մասնագիտական գրականության համար միգուցե լավ նյութ լինի: Նրանք գործում են շատ գրագետ, ստեղծում են ինքնավար քրդական միավորումներ այնուհետև դրանք միավորելու մեկ պետական միավորման մեջ պայմանով :


Հ.Գ. Արևմտյան Հայաստանում չկա մի բնակավայր , որ եղած չլինեմ ու քուրդ հասարակության հետ շփված չլինեմ: Միակ եզրահանգումս այն է, որ մեր գետների մեծ մասը ճիշտ պատկերացում չունեն, իրավիճակը ճիշտ չեն բնութագրում թուրք-քրդական հակամարտության հարցում դրա համար էլ այսօր Հայաստանը չունի մշակված քաղաքականություն դեպքերի այլ զարգազման դեպքում:

 

Կարեն Հովհաննիսյան